Վարդան Ղուկասյանին կտեղափոխեն դատարան. պաշտպան
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղ գտնվում է Գյումրու քաղաքապետը և լրագրողներին հայտնել է, որ քննչական գործողություններն ավարտվել են, Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացնելուն զուգահեռ՝ նրան կտեղափոխեն դատարան։
Պաշտպանը կրկին շեշտել է՝ Վարդան Ղուկասյանը չի ընդունում կաշառքի մեղադրանքը, որում նկարագրված գործողություններն իրականում տեղի են ունեցել ոչ իր պաշտոնավարման օրոք։
«Ինչ վերաբերում է ձայնագրություններին, դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող էին վերաբերել գույքահարկին և դրա օրինականացման վճարներին։ Այնտեղ ոչ մի խոսք չկա կաշառքի մասին, Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա իբր կաշառք է պահանջել, բայց պարոն Ղուկասյանը հերքել է որևէ մեկի հետ գումարային խոսակցություն ունենալու պնդումը։ Վարդան Ղուկասյանը, ցանկության դեպքում անգամ, որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Գյումրի քաղաքում մինչև 2004 թվականն է հնարավոր եղել անօրինական շինությունները օրինականացնել»,- ընդգծել է պաշտպանը։
Արամայիս Հայրապետյանը հավելեց՝ Ղուկասյանն առհասարակ չի էլ ընդունում, որ տարածված ձայնագրություններում առկա հայհոյանքն ու խոսակցությունն իր կողմից է կատարվել։
«Կարող է՝ մի խոսակցությունից բերած, կպցրած լինեն մեկ այլ խոսակցության։ Մի խոսակցության մեջ ընդհարապես ձայն չի լսվում, միայ գրավոր տեքստն է հրապարակվում, ես ի՞նչ իմանամ՝ դրանք ի՞նչ ձայնագրություններ են»,- ասել է պաշտպանը։
Նմանատիպ հոդվածներ
Ամերիկացի հայտնի ռեժիսորի և նրա կնոջ սպանության մեղադրանքով ձերբակալվել է իրենց որդին․ Թրամփն արձագանքել է
Լոս Անջելեսի իր տանը սպանված ամերիկացի ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ՝ պրոդյուսեր Միշել Սինգեր Ռայների որդին՝ 32-ամյա Նի...
Պուտինը ստախոս է և մարդասպան. ԱՄՆ սենատոր
ԱՄՆ հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը խիստ քննադատությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին՝ նրան...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան
Պետքարտուղարությունը տեղեկություն ունի, որ Ռուսաստանը ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթա...