Պատերազմը կանգնեցնելու 3 փորձ է եղել և հաջողություն չենք ունեցել. Անդրանիկ Քոչարյան

Պատերազմը կանգնեցնելու 3 փորձ է եղել և հաջողություն չենք ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:


Ով է եղել մեղավոր՝ հարցին, Քոչարյանը պատասխանել է. «Ոչ Հայաստանի Հանրապետությունը»:


«Աշխարհաքաղաքական, նաև իրողություններ կային, խաղացողներ կային մեր տարածաշրջանում, բայց Հայաստանը նույնիսկ էդ պայմաններում 44 օր պատերազմի մեջ եղավ և հայորդիներն իրենց հերոսության շնորհիվ շատ մեծ աղետից են կանխել, որովհետև հակառակորդը ոչ թե կճեղքեր հարավային հատվածը, այլ հնարավորություն կունենար ճեղքելու կենտրոնական հատվածը, հյուսիսային հատվածը, և թե ին չկլիներ հետո, ոչ ոք չգիտի:


Թույլ կետեր ունեցանք նաև մեր պատճառով: Մենք ունեցել են գուցե ինչ-որ հնարավորություն ռազմական միջոցառում իրականացնելու՝ կանխելու հետագա զարգացումը»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Քաղաքականություն