Վրաստանում ազդարարում են զանգվածային ակցիայի մասին՝ ի պաշտպանություն Սահակաշվիլիի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ազատ արձակելու պահանջով բողոքի զանգվածային ցույցը տեղի կունենա Թբիլիսիի Ազատության հրապարակում՝ հոկտեմբերի 14-ին, Թբիլիսիի ժամանակով 18:00-ին, Զուգդիդի քաղաքում ցույցի ժամանակ հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան, տեղեկացնում է «Sputnik Գրուզիան»:
«Մենք անպայման պետք է հավաքվենք Թբիլիսիում, եւ մենք պետք է շատ լինենք: Հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին մենք պետք է լինենք այնքան, որքան չենք եղել վերջին 10 տարում: Եւ մեր հավաքի հիմնական պատճառը մեր ցանկությունն ու պարտքն է, որ Միխայիլ Սահակաշվիլին չլինի այնտեղ, որտեղ նրա տեղը չէ»,- ասել է Մելիան:
Նա ցույցի է հրավիրել բոլոր կուսակցություններին եւ կոչ է արել կողմնակիցներին չնեղանալ նրանցից, ովքեր կհրաժարվեն գալ:
«Դա նրանց իրավունքն է, եւ նրանք կարող են անել այն, ինչ ցանկանում են»,- նշել է նա:
Սահակաշվիլին Վրաստանում ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին, այժմ նա գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...