Ինչու՞ ճանապարհի մեր հատվածը իշխանությունները ժամանակին չեն կառուցել․ Օհանյան
«Իմ տեղեկությամբ՝ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների, սարքավորումների որոշակի բարելավումներ իրականացնելու ընթացքում, և հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները մոտենում և հրահրող գործողություններ իրականացնում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Փորձը ցույց է տալիս՝ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո խոսում են զինված ուժերի մարտունակության անկման մասին, բայց, այնուամենայնիվ, որոշ տեղային հատվածներում որոշ ստորաբաժանումների մեր զինծառայողներ իրենց խնդիրը կատարում և հերոսություններ են ցուցաբերում, բայց կոնկրետ երեկվա դեպքի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք, քանի որ այն տեղի է ունեցել Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի շրջանակներում», - ասել է Օհանյանը։ Նա հիշեցրեց, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է 3 տարվա ընթացքում ճանապարհի նախագիծ կազմելու, այնուհետ այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին։
Օհանյանը հարց հնչեցրեց՝ ինչու՞ ճանապարհի մեր հատվածը իշխանությունները ժամանակին չեն կառուցել։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...