ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պապ թագավորը ներկայացվում էր անբարո մեղսագործ. Փաշինյանը՝ այն մասին, թե ինչպիսին կմնա պատմության մեջ
Ինչպիսին կերևամ պատմության մեջ՝ կախված է նրանից, թե ով կգրի պատմությունը: Այս մասին Հանրայինի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերադառնանք մեր պատմությանը. ավանդական պատմագրության մեջ ամենանեգատիվ, սատանայական, ազգային արժեքների, ավանդույթների դեմ, համարյա նեռի հետ գործակցող՝ Պապ թագավորն է: Երբ գրվում է Պապ թագավորի մասին, գնահատականն է՝ անբարո, մեղսագործ, երբ էդ մարդու գործերը նայում ես հենց իրեն վատաբանող պատմիչի շարադրանքի մեջ, ասում ես՝ Պապ թագավորը մեր պատմության բացառիկ պետականամետն է»,– նշել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ինքը կլինի հերթական նեռը, դավաճանը, հողատուն:
«Եթե կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն: Ստացվեց, թե չէ, դա արդեն պատմությունը ցույց կտա»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին ձյունը՝ Երևանում
Առաջին ձյունն է տեղացել մայրաքաղաք Երևանում: Սոցցանցերում օգտատերերը կիսվում են տեսանյութերով: Ինչպես արդեն հա...
Երբ Հայաստանում կսկսի գործել YouTube-ի մոնետիզացիայի համակարգը. Փաշինյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեզ խոստանում է, որ 2024-ի առաջին կիսամյակից այդ համակարգը կսկսի գ...
Ապատեղեկատվություն է. ՆԳՆ–ն՝ ռուսական ընկերության կողմից անորակ ՀՀ անձնագրեր տպելու մասին
ՀՀ ՆԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապար...
Ադրբեջանը ճանապարհ է կառուցում Շուշիի պատմական հայկական գերեզմանոցի միջով. ԱՀԱԶԱՆԳ
Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են բացել Շուշիում գտնվող պա...