Սպիտակ տունը հետաքրքրություն է ցուցաբերում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի նկատմամբ
Սպիտակ տան վարչակազմը ակտիվացրել է իր ուշադրությունը ԱՄՆ Սենատում քննարկվող օրինագծի նկատմամբ, որը նախատեսում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ վերջին շաբաթներին Սպիտակ տան պաշտոնյաները «մեծացրել են հետաքրքրությունը օրինագծի նկատմամբ»։ Հրապարակումը գրում է, որ վարչակազմի պաշտոնյաները մանրակրկիտ ուսումնասիրում են օրինագիծը՝ առաջարկելով պարզաբանումներ և խնդրելով տեխնիկական փոփոխություններ։
Կոնգրեսի կարծիքով՝ սա «օրինագծի նկատմամբ Թրամփի ավելի լուրջ մոտեցման նշան է»։ Վարչակազմի պաշտոնյաններիվ մեկը ընդգծել է, որ օրինագիծը պետք է «առաջ մղի նախագահի արտաքին քաղաքականության նպատակները» և նրան տրամադրի «առավելագույն հայեցողություն» որոշումների կայացման գործում։
Այսօր ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ կարծում է, որ Կոնգրեսը պետք է ընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խոսել էր Սերբիայի հետ համատեղ աշխատանքի մասին՝ ԱՄՆ պատժամիջոցները հաղթահարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Գազի գինը չի թանկանա. փաստում է նախարարը
Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս պահին շարունակվում են, պայմանավորվածությունները դեռևս ոչ մի կետի չեն հանգել: Այ...
Նեթանյահուն շոկային հայտարարություն է արել. կարծում եմ` Մոջթաբա Խամենեին ողջ է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համոզմունք է հայտնել, որ Իրանի նոր Գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամե...
Վրաստանը ներկայացրել է Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմի» հետ համաձայնագրի մանրամասները
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Նաթիա Տուրնավան ներկայացրել է երկրի տարածքով Հայաստանին գազի մատակարա...
Անվտանգությունը հնարավոր է, եթե պահպանվում են սահմանները, և զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորությունից. Կլաարը՝ ադրբեջանական վերջին սադրանքի մասին
Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ...