Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի. ԵՄ եռյակի երկրներ
ԵՄ եռյակի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, հայտարարել են Թեհրանի և Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու իրենց պատրաստակամության մասին։
«Իրանի միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային խաղաղության և անվտանգության համար։ Մենք վճռական ենք վերսկսել բանակցությունները Իրանի և Միացյալ Նահանգների հետ՝ համապարփակ, երկարատև և ստուգելի համաձայնագրի հասնելու համար, որը կապահովի, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին հետևել նոր կիրառված սահմանափակումներին», - ասվում է ԵՄ3-ի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի գրասենյակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրին 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմի գործարկման մասին: Դրանից հետո համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհուրդը մերժեց Իրանի դեմ պատժամիջոցները չերկարաձգելու մասին բանաձևի նախագիծը, որի արդյունքում Անվտանգության խորհրդի սահմանափակումները վերականգնվեցին սեպտեմբերի 28-ին:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ ջան, մի խնդրանք ունեմ, դուխով եղի, դեմդ խոսողի գլուխը կտրի. քաղաքացին՝ Փաշինյանին
Վարչապետ ջան, մի խնդրանք ունեմ, դուխով եղի, դեմդ խոսողի գլուխը կտրի: «Մի երկու հոգու կտրի, իմանան»,- Գեղադիր համայնքում,...
1-2 ժամ առաջ փորձել են ադրբեջանական զորքերը գրոհ ձեռնարկել ու գրավել ամբողջությամբ բարձունքը. ՊԲ-ն թույլ չի տվել. Դավիթ Թորոսյան
Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընկերներ, այս պահին եղած տվյալները ամփոփելով...
Որդու ծնված օրը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել, հիվանդանոցից դուրս է գրվել
2019 թվականի դեկտեմբերի 24-ին լույս 25-ի գիշերը Շտապօգնությամբ այլ բժշկական կենտրոնից Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կե...
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կ...