Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը
Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Նրան տարել են ծանր հանցագործությունների բաժին: Այս մասին հայտնում է MediaHub-ը:
«Բացի այս, մենք տեղեկացանք, որ խուզարկել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը:
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: Ավելի վաղ Հ1-ի եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, որն, ըստ էության, Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, մեղադրել էր, թե Տեր Արամը իր հոգեւոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել եւ սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։
Հիշեցնենք նաև, որ Տեր Արամի սեպտեմբերի 16-ին Հանրայինի տաղավարում արված հայտարարությունը, թե «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ», ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ապա փոխանցվել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեվան քաղաքի վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,- գրել է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը կմեկնի Իրան
Ապրիլի 9-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Թեհրանում, որտեղ հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ: Դա վ...
«Դա բեկումնային կլինի». Միրզոյան
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի, Աստանայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:...
Պուտինի ուղերձը Հռոմի պապին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։...