Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը թաքցնում են. 6 հոգևորական է ձերբակալվել. փաստաբան
Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը թաքցնում են: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
«Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է: Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է:
Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օրենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը)»,- նշել է փաստաբանը:
Հիշեցնենք՝ այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։
Այս պահին 6 հոգևորական է ձերբակալվել:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Միրզոյան -Բայրամով հանդիպումը
Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հա...
Մինչև Ուկրաինայում հրադադարի հասնելը, այնտեղ արևմտյան զորքեր չեն ուղարկվի․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մինչև Ուկրաինայում հրադադարի հաստատումը արևմտյան զորքեր ուղարկելու մաս...
Խոսակցությունը կտևի «այնքան, որքան կպահանջվի». Պուտին-Բայդեն բանակցությունները սկսվել են
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ տեղի ե...
Մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը. վարչապետ
Մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ա...