Մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը. վարչապետ
Մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով 2019 թվականի աշխատանքները: Փաշինյանը հայտնեց, որ դա առաջին տարին էր, երբ նոր կառավարությունը լիարժեք էր աշխատում։
Նա նշեց, որ այդ տարվա ցուցանիշներն են, որ պետք է ցույց տան կառավարության աշխատունակությունը։
Այդ ցուցանիշներից վարչապետ Փաշինյանն առանձնացրեց տնտեսական աճը, որը կազմել է 7,6 տոկոս։ Փաշինյանն ասաց, որ այդ ցուցանիշը բարձր է ԵԱՏՄ բոլոր երկրներից, հարևան բոլոր երկրներից ու Եվրոպայի երկրներից։
Փաշինյանը հավելեց, որ այդ ամենին զուգահեռ եղել է ֆինանսական կայունություն, իսկ գնաճը եղել է վերահսկելի մակարդակում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...