75 մլն դրամ հերթական ֆորումի համար. «Ժողովուրդ»

Վերջին շրջանում Հայաստանում ֆորումներից, համաժողովներից եւ գագաթաժողովներից «աչք չի բացում» կառավարությունը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


«Առաջիկայում՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ից 23-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի առաջին զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-համաժողովը՝ International Tourism Fair Armenia 2025-ը։


Պաշտոնական հայտարարությամբ, ֆորումը դառնալու է զբոսաշրջության միջազգային խաչմերուկ, որտեղ ձեւավորվում են նոր հնարավորություններ եւ բազում համագործակցություններ: Այս ֆորումի համար էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 75 մլն 400 հազար դրամ։


Միջոցառման կազմակերպման ամենաթանկարժեք ծառայությունը հյուրասիրության եւ սննդի կազմակերպման համար է հատկացվել՝ 30 մլն դրամ, որը ամբողջ հատկացման գրեթե 40%-ն է։ 2-րդ ամենաթանկ հատկացումը բարձրաստիճան հյուրերի եւ մասնակիցների տեղափոխման ծառայություններն է ընդգրկում՝ կազմելով 6,5 մլն դրամ։


Ահա, թե ինչպիսի ծառայությունների համար է ծախսվում պետական բյուջեն»,- գրում է օրաթերթը։

Քաղաքականություն

Պատահարներ