Լուկաշենկոն Թրամփին կոչ է արել չանհանգստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է անհանգստանա, որ իրեն այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակ չեն շնորհել: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ չշնորհելը, հաշվի առնելով տարբեր Նոբելյան դափնեկիրների հայտարարությունները, նույնպես ընդունելի է։ Նրանք խոստանում են, որ հաջորդ տարի նա հաստատ կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Ես անձամբ նրան խորհուրդ կտայի առանձնապես չմտահոգվել, որ չեն շնորհել այդ Նոբելյան մրցանակը։
Քանի որ, հավանաբար, նրա տեղը չէ այնտեղ լինել այդ կտրիճների շարքում։ Եվ աշխարհի մարդիկ պետք է գնահատեն այն, ինչ ԱՄՆ-ն և նրա նախագահը անում են միջազգային ասպարեզում»,-ասել է Բելառուսի ղեկավարը երեքշաբթի Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով
2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։...
Զելենսկին նոր հրաման է տվել զինված ուժերին․ օտարերկրացիների է հավաքագրում
Ուկրաինայի զինված ուժերում (ՈւԶՈՒ) կգործեն երեք տեսակի պայմանագրեր, որոնք սահմանափակված կլինեն ժամկետով և պետք է նախատես...
«Ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում․ Իլհամ Ալիև
Այսօր «ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում: Երբ նրանք ուզում են միմյան...
ԱԱԾ-ում սկսված խմորումները չեն դադարում․Ինչ կապ ունի Քյարամյանի նշանակումը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակելուց հետո ԱԱԾ-ում սկսված խմորումները չեն...