
Բացահայտում. Ջորջ Սորոսի գաղտնի ցանցը. Daily Mail

Սորոսը և այլ «բարերարներ» հովանավորել են երկրում փողոցային անկարգությունները: Այս մասին գրում է Daily Mail-ը:
ԱՄՆ-ում բացահայտել են դրամական հոսքերի սխեմա, որի միջոցով Սորոսը և այլ «բարերարներ» հովանավորել են երկրում փողոցային անկարգությունները:
«Նոր «սարսափելի» փաստաթղթերի համաձայն՝ ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք օգնում են անօթևաններին և միլիարդատեր հովանավորներին, արդեն երկար ժամանակ կապված են «Antifa» զինյալների հետ»,- գրել է պարբերականը:
Փաստաթղթերը, որոնք շաբաթվա ընթացքում ներկայացվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ենթադրաբար բացահայտում են դրամական միջոցների հոսքի թաքնված ցանցը, որը կապում է Antifa-ի զինյալներին: Թրամփի կողմնակիցներն արդեն այդ փաստաթղթերն անվանում են ծայրահեղ ձախ ցանցը վերացնելու ծրագիր: