Պատահարներ
Վարկածը, որ սա միտումնավոր է տեղի ունեցել, գնալով ավելի հավանական է դառնում. Գալջյանը` Նուբարաշենի հրդեհի մասին
Mariam Z.
Երևանի տոնին ընդառաջ, որի միջոցառումները պետք է մեկնարկեին հոկտեմբերի 10-ին՝ առավոտյան ժամը 7։00-ին օդապարիկների թռիչքով, աղբավայրում հրդեհ տեղի ունեցավ, և միջոցառումը մի քանի ժամով հետաձգվեց: Ծուխը դեռևս առկա է մայրաքաղաքի որոշ հատվածներում։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Վարկածը, որ սա միտումնավոր է տեղի ունեցել, գնալով ավելի հավանական է դառնում: Իսկ ընդդիմադիրների կողմից հրդեհի վերաբերյալ «գիտահետազոտաքաղաքական» վերլուծությունների հիթ շքերթը միտված է միայն վաղվա միջոցառումների վրա ստվեր գցելուն։
Համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները, և վաղը երևանցիները կկարողանան լիարժեք վայելել քաղաքի տոնը»,- գրել է Գալջյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0