Քրեական տարրերի ծեծկռտուք՝ Երևանի դատարաններից մեկի բակում. ովքե՞ր են միջադեպի մասնակիցները

 Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, երեկ՝ օգոստոսի 22-ին ծեծկռտուք է տեղի ունեցել։ Գրում է Shamshyan-ը։


Ըստ աղբյուրի, Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում երբ ընթացել է դատական նիստ՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, դատարանի բակում  հավաքվել են ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուրը:

 

Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի  Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն  ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց  հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ դատարանի բակում, ինչը հետո վերածվել է ծեծկռտուքի:

 

Քաղաքականություն

Պատահարներ