
Լեզվակռիվ՝ դատական նիստի ժամանակ․ Սարգսյանին վրդոհվեցրեց «պարոն Գալստանյան» դիմելաձևը

Դատական նիստի ժամանակ կրքերը թեժացան ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ու հանրային մեղադրողների միջև։ Արթուր Սարգսյանին հունից հանել էր դատախազ Հայկ Հովհաննիսյան «պարոն Գալստանյան» դիմելաձևը՝ ուղղված Բագրատ սրբազանին։
«Ես՝ որպես կալանավոր և գործով մեղադրյալ հորդորում եմ, քանի որ սա Դուք պետք է անեիք , բայց տեսա, որ չարեցիք, էն որ կալանքը տալիս եք, պահում եք, դա նորմալ է, բայց որ էստեղի արդարությունը պետք է անեք, չեք անում, ասեմ՝ մենք և՛ արդարությունը գիտենք, և՛ մեր նամուս, թասիբը պահելու ձևը գիտենք։ Ուրեմն մեղադրողներ, այ որ դաժե էն թասիբը չունեք, որ Բագրատ սրբազան դիմեք․․․»,- ասաց Սարգսյանը, որից հետո լեզվակռիվ սկսվեց նրա և մեղադրողների միջև։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն ընդմիջում հայտարարեց, դատավարության մասնակիցները դատախազներին սկսեցին «ամոթ» վարկարկել։