Աբխազիայի ԱԳՆ-ին դուր չի եկել Արարատ Միրզոյանի հայտարարությունները
Աբխազիայի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ.
«Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում հայկական կողմին չօգտագործել Վրաստանի տարածքային ամբողջականության մասին առասպելական ու կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- ասվում է Աբխազիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ «Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի և կփոփոխի իր դիրքորոշումն այս հարցում»։
Աբխազիայի ԱԳՆ-ից ընդգծել են՝ ժողովուրդն իր հազարավոր որդիների և դուստրերի կյանքի գնով պաշտպանել է իր հայրենիքը վրացի ագրեսորներից և երբեք չի շեղվի անկախ ինքնիշխան աբխազական պետության զարգացման և ամրապնդման ընտրված ուղուց:
Աբխազիային նաև մտահոգել է, որ Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Աբխազիայից և Հարավային Օսիայից տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
ՌԴ կողմի նախաձեռնությամբ Արցախից տեղահանված 60 երեխա կմեկնի «Ինտերդոմ» ամառային ճամբար
Ռուսական կողմի նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրա...
Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում
«Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանն իրազեկում է․ «Թեև վաղուց կատարվել են օրե...