«Մայր Հայաստան» խմբակցության հայտարարությունը
Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, դատապարտելով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ իրականացվող գործողությունները:
Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Այդ հարձակումները գնահատում ենք որպես փորձ՝ ոչնչացնելու տեղական ինքնակառավարման համակարգը և արհամարհելու գյումրեցիների քվեն, որի ուղերձն ընդդիմադիր դաշտին՝ «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն էր, և «Մայր Հայաստանը», հենց այդ ուղերձը հաշվի առնելով, նպաստեց նոր իշխանության ձևավորմանը:
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շատ ծանր է տարել «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը Գյումրու վերջին ընտրություններում ու փորձում է վերաձևել ընտրության արդյունքները»:
Հայտարարության մեջ նաև նշվում է` անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն ինչ կարծիք ունի Գյումրու քաղաքապետի և նրան ներկայացնող ուժի նկատմամբ, իրավունքի գերակայության սկզբունքը պետք է առաջնահերթ լինի:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից
Կարծում ենք, որ խաղաղության ճանապարհին լավ հեռանկարներ կան։ Իրատեսական ենք համարում այս ուղին շարունակելը, կան որոշակի ք...
ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարց է, թե ինչ գործողություններ են կատարվում սահմանի ադրբեջանական հատվածում․ Աբրահամյան
ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանակ...
Հանրահավաք անցկացնող Խաչիկ Ասրյանին բեմի վրա տուգանեցին
Ոստիկանները դիմակ չկրելու համար բեմի վրա տուգանեցին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող «Հայոց արծիվներ» կուսակց...
Պեսկովը հայտնել է, թե ինչին է նվիրված Պուտինի այցը Թուրքիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունների բոլոր նրբու...