Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից
Կարծում ենք, որ խաղաղության ճանապարհին լավ հեռանկարներ կան։ Իրատեսական ենք համարում այս ուղին շարունակելը, կան որոշակի քայլեր ուղին ավարտելու համար, բայց հայկական կողմը դեռևս այդ քայլերը չի ձեռնարկել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով իր վրացի գործընկեր Մակա Բոճորաշվիլիի հետ հանդիպման ժամանակ։
«Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե, սահմանադրությունից հանել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, քայլեր ձեռնարկել Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ»,- ասել է նա։
Բայրամովը խոսել է նաև հայակական և ադրբեջանական հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։
«Ընդհանուր առմամբ, խոսելով հետկոնֆլիկտային կարգավորման մասին, մենք բոլորս հասկանում ենք, որ դա գործընթաց է։ Դա մի ճանապարհ է, որը չի կարող ավարտվել մեկ օրում կամ կարճ ժամանակում։ Հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների պլանավորումը և իրականացումը, հանդիպումների անցկացումը չափազանց կարևոր նշանակություն ունի: Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տիկին նախարարին և վրացական կողմին այն բանի համար, որ Վրաստանի նախաձեռնությամբ ապրիլի 17- ին շատ օգտակար հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների մակարդակով», - հավելել Է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մո...
Սամվել Կարապետյանի եղբորորդին նշել է` ինչ է դատարանն արգելել Հայաստանին ՀԷՑ-ի հետ կապված
Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...