Որքան են տուգանվել Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացնողները
Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացնողները տուգանվել են 80 հազար դրամով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանը։
«Քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար, որը 80 հազար դրամ է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է իրականացրել՝ ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել, Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է և վարչական պատասխանատվության ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնասը։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. փրկարարները կնոջ դիակ են դուրս բերել ջրանցքից
Փրկարարներն այսօր առավոտյան կնոջ մարմին են դուրս բերել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի վարչական տարածքով անցնող Արզնի-Շամիրա...
Փակ ճանապարհներ կան
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...
ՄԱԳԱՏԷ-ի հանձնաժողովը Զապորոժիայի ատոմակայանում է
ՄԱԳԱՏԷ-ի հանձնաժողովը՝ «Ռոսատոմ»-ի աշխատակիցների ուղեկցությամբ, սկսել է զննել Զապորոժժիայի ԱԷԿ-ը ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը...
Քննարկվել է բռնագաղթված քաղաքացիների, գերիների նկատմամբ կոպիտ խախտումների դեպքերը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայա...