Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն ընթանում է իր հունով. Մամիջանյան
Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է Ազգային ժողովի հայտարարության տեքստ, որում արձանագրված փաստերը հայտնի են բոլորին: Հայտարարության ներկայացումից ի վեր, թերևս երկու կարևորագույն կետ կարելի էր ավելացնել: Այս մասին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Ազգային ժողովում:
«Առաջինը՝ երկրորդ կետով «Արտաքին քաղաքականություն, արկածախնդրություն և զիջում» բաժնում, կարելի էր ավելի մանրամասն ներկայացնել այն անորոշությունները, որոնք առաջացել են Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների համատեքստում:
Երկրորդ՝ «Նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատրած խախտումներ» հատվածում մենք ունենք ևս մեկ, խայտառակ, ապօրինի որոշման օրինակ, այն է՝ ուրբաթ օրը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված որոշումը, որը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրում ժողովրդավարության հետնահանջը»,նշել է նա, հավելելով՝ չնայած «ժողովրդավարության հետնահանջ» բառակապակցությունը արդեն տեղին չէ, շատ մեղմ է այն գործընթացների համար, որոնք տեղի են ունենում մեր երկրում։
Հայկ Մամիջանյանն ասել է, որ իրենց հայտարարությունն արդեն իսկ գրանցել է արդյունքներ:
«Ես, ճիշտն ասած, վերջին շրջանում նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում, ուստի սա կարող ենք համարել լավ սկիզբ: Առաջին հերթին մեր քաղաքացիներին տեղեկացնում եմ, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, իսկ խոսակցականում իմպիչմենտի գործընթացը չէ, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ընթանում է իր հունով, և դա բացառապես այլ գործընթաց է, այսինքն՝ որևէ մեկի մոտ տպավորություն չառաջանա և այս երկու գործընթացները իրար հետ չշփոթեն»,-պարզաբանել է խմբակցության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՊԾ աշխատակիցը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս է հանել
Եկեղեցու ներսում պատարագին զուգահեռ մի քաղաքացի սկսեց գոռալ․ «Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»։...
«Հասել է պահը». ՊՆ խոսնակը հրապարակել է ժողովրդին ուղղված Մովսես Սիլիկյանի կոչը
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ժողովրդին ուղղված Մովսես Սիլիկյանի կոչը:«Շնորհավոր հայո...
Իսկ չե՞ք ասի՝ ինչու՞ է լռում մեր ղեկավարությունը. Շարմազանովը հորդորում է խիստ արձագանքել Չավուշօղլուին
Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նախօրեին Թուրք...
Հանդիպել են Զասն ու Միրզոյանը. վերջինս անդրադարձել է Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիային
Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ...