Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին. քննչական գործողություններ են իրականացվել. լրագրող
Իրավապահները մեծաթիվ ոստիկանական զորքով Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին, այս մասին հաղորդում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Մոտ մեկ ժամ գաղտնի քննչական գործողություններ իրականացվեցին: Կասկածներ կան, որ Գևորգ Հարությունյանն այստեղ այնպիսի մի բան է թաքցնում, որն առնչութուն ունի սեպտեմբերի 23-ի սպանությունների հետ: Հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, ինչին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը:
Նա դեպքից 10 օր առաջ է լքել Հայաստանը, ըստ տեղեկությունների՝ Ախտոյանին օդանավակայանում ճանապարհել է Գևորգ Հարությունյանը»,- հայտնում է լրագրողը:
Հիշեցնենք` Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և նրա հետ նույն վայրում գտնվող քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այս գործով առայժմ կալանավորված են սպանությունը խոստովանած Գևոր Հարությունյանը և Նարեկ Օհանյանը: Վերջինիս մեղադրում են սպանություններին օժանդակելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվ...
Պատգամավորի թեկնածուները հայերենի թեստ են հանձնել. 5-ից 1-ն է հաղթահարել թեստավորման փուլը
Մայիսի 30-ին Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող 5 քաղաքացի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն այսօր աշխատանքի է գնացել «հակահեղափոխական» հեծանիվով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է առավոտյան հեծանիվով գնում աշխատանքի:...
Սպասվում են ձյան տեսքով տեղումներ. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ին, 28-ի գիշերը շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում...