
Պուտինը պարզաբանել է, թե Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումները ինչի կհանգեցնեն

Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը կխաթարի ռուս-ամերիկյան հարաբերություններում դրական միտումները, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
«Հարցեր կային, օրինակ, նոր զենքի համակարգերի, այդ թվում՝ հեռահար, բարձր ճշգրտության համակարգերի մատակարարման խնդիրների հետ կապված։ Ես արդեն ասել եմ, որ սա կհանգեցնի մեր հարաբերությունների, կամ գոնե այդ հարաբերություններում ի հայտ եկող դրական միտումների կործանմանը», - նշել է նա։
Անցյալ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Սպիտակ տան վարչակազմը քննարկում է Tomahawk թևավոր հրթիռների հնարավոր փոխանցումը Ուկրաինա, սակայն վերջնական որոշումը մնում է Դոնալդ Թրամփին։ Մինչդեռ, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը պարզաբանել է, որ այս հարցի վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին նման զենքի մատակարարման խնդրանքով դիմել էր ԱՄՆ նախագահի հետ սեպտեմբերի կեսերին կայացած հանդիպման ժամանակ։ Axios-ը հայտնել է, որ սա Կիևի դիմումի միակ կետն էր, որը Թրամփը մերժել է՝ միաժամանակ աջակցություն հայտնելով մյուսներին։