Քաղաքականություն

Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակել խաղաղ կարգավորման իր ծրագիրը և հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել նրա հետ:Bloomberg-ին տված…

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակել խաղաղ կարգավորման իր ծրագիրը և հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել նրա հետ:


Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին Թրամփին կոչ է արել Կիևին ասել, թե ինչպես ավարտել այս պատերազմը, եթե նա դա գիտի:


Գործակալությունը նաև նշել է, որ Ուկրաինայի առաջնորդը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախկին նախագահի հետ, որպեսզի անձամբ լսի նրա առաջարկները:


Politico թերթն ավելի վաղ, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը դիտարկում է գործարք կնքելու հնարավորությունը, որի համաձայն ՆԱՏՕ-ն պարտավորվում է այլևս չտարածվել դեպի արևելք, ինչպես նաև բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն մասին, թե ուկրաինական տարածքի որ մասը կարող է պահպանել Մոսկվան:


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Թրամփի հետ բանակցություններ չի վարում Ուկրաինայի հարցով:

Նմանատիպ հոդվածներ

Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...

ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․«Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250