Կահիրեի համաձայնագիրը ՄԱԳԱՏԷ-ի հետ այլևս ուժի մեջ չէ. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ՄԱԿ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման՝ snapback մեխանիզմի ակտիվացման պատճառով Կահիրեի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Թեհրանի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև, այլևս չի գործում։
Բարձրաստիճան իրանցի դիվանագետը այս հայտարարությունն արել է այսօր՝ Թեհրանում դեսպանների, ժամանակավոր հավատարմատարների և օտարերկրյա ու միջազգային ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում։
Արաղչին նշել է, որ Իրանը իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և երկրի բարի կամքը ցույց տալու համար անցել է բոլոր դիվանագիտական փուլերը, շարունակել է համագործակցությունն ու խորհրդակցությունները և ներկայացրել կառուցողական և հավասարակշռված առաջարկներ։ Նա ընդգծել է, որ նախկին սպառնալիքները, ներառյալ ռազմական գործողությունները և եվրոպական երկրների կողմից գործադրված ճնշումները, արդյունք չեն տվել և միայն բարդացրել են բանակցային գործընթացը։
«Արևմտյան երկրներն այժմ որևէ արդարացում չունեն խոչընդոտելու Իրանի հետ համագործակցությանը կամ բանակցություններին։ Իրանի դիրքորոշումները լիովին օրինական են և արդարացված, և երկիրը պատրաստ է իրականացնել ցանկացած միջոցառում, որը կապահովի վստահություն», նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Հիշեցնենք, որ snapback մեխանիզմը նախաձեռնվել է Եվրաեռյակի երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Արցախը Ռուսաստանին կոչ է անում համատեղել ռազմավարական շահերը տարածաշրջանի անվտանգության համար
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել միավորել ռազմավարական շահերն ու ջան...
Իրանը կպատասխանի իր ենթակառուցվածքների վրա հարձակումներին. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սպառնալ...
«Ժամանակ». Սերժ Սարգսյանին հավատարիմները մարդ են հավաքել դատարան շրջափակելու համար
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի գործով կայանալու է առաջին դատակա...
Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. Մակրոն
Մենք բոլորս կանգնած ենք մեր հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այ...