
Ինչո՞ւ են Չորաթանի երեխաները նկարում Մասիսը. Փաշինյան

Ես գնացել եմ Բերդ խոշորացված համայնքի Չորաթան գյուղ։ Եվ չնախատեսված, ինձ մոտենում են՝ ասում են այստեղ գեղագիտական կենտրոն կա, երեխեքը նկարում են։ Այս մասին խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ընթացքում երեխաները պատրաստվում են, բերում են այնտեղ շարում են իրենց նկարած նկարները։ Հարցնում եմ՝ ի՞նչ ես նկարել, ասում է՝ Մասիս սարը։ Հաջորդին հարցնում եմ՝ ի՞նչ ես նկարել․ նկարել է Ցեղասպանության հուշահամալիրը։ Հետո պատուհանից նայեցի․ Բերդում այդ բնաշխարհը․ հոյակերտ սարեր, անտառներ։
Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրի, նկարները ֆոտո արած վերադարձա Երևան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի՝ ինչո՞ւ երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, նայում ես պատուհանից ու տեսնում Բերդի հոյակերտ սարերն ու անտառները։ Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից և դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետևից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալը»,- ասել է Փաշինյանը։