ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահմանազատումով վերջ կդնենք պատերազմ բերած վեճին»․ Ալեն Սիմոնյան
«Մեկ մլն անգամ ասել ենք՝ ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրին չի տրվել, չի նախատեսվում, չի քննարկվել, չի քննարկվում ու չի կարող քննարկվել»,-ասյօր ԱԺ ամբիոնից ասաց Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ից թշնամուն տարածքներ է հանձնվել: «Կիրանցում մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց և կարող է ևս մեկ կիսակառույց շինություն կա, որի հետ կապված բնակիչներին հատուցվել է ու բնակիչների հետ համաձայնության է եկել կառավարությունը։ Մենք որևիցե խնդիր այնտեղ չունենք, բնակչությանը փոխհատուցվել է: Հույս ունենանք, որ մենք հարևան պետության հետ այն սկզբունքներով, որով սահմանազատման և սահմանագծման պրոցեսի մեջ ենք մտել, կվերջնականացնենք, կվերարտադրենք ՀՀ-ի և Ադրբեջանի քարտեզը՝ ըստ Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքների, վերջ կդնենք տասնամյակներ շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք, պատերազմ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Առուշ Առուշանյանը դիմավորել է Բագրատ Սրբազանին
Բագրատ Սրբազանը Սյունիք կատարած այցի շրջանակում՝ այցելել է Գորիս։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է դիմավորել Բագրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկվում է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը. Կամո Արեյան
Երևան քաղաքին պետք է հեղեղատար նոր համակարգ։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես քնել եմ ձեր կնոջ հետ»․ Բայդենը նվաստացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հերթական անգամ սխալ է արտահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժենգյալով հաց թխելու արդյունքը հետո կտեսնեք»․ Գագիկ Մելքոնյան
«Եթե էդ մարդիկ ստեղ ժենգյալով հաց են թխում, եկել են, օգնում են՝ ժենգյալով հաց են թխում, էդ հեչ բան չի ասո՞ւմ»,- 24news -...