Սահմանադրության մեջ այդպիսի կետ չկա. Հովիկ Աղազարյան
Սահմանադրության մեջ այդպիսի կետ չկա, որը կպարտադրի ԱԺ նիստին քվորում ապահովել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, որ եթե Սահմանադրության համաձայն օրենքի ուժով ԱԺ նիստ է հրավիրվում, ՔՊ-ի կողմից այդ նիստը բոյկոտելը հակասահմանադրական է:
«Երբ օրենքի պահանջի համապատասխան մեր ընդդիմադիր գործընկերներն առաջարկեցին արտահերթ նիստ հրավիրել, ԱԺ խորհուրդը դա չհաստատեց, հետեւաբար օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ: Դա օրենքի ուժով է, բայց մյուս կողմից պատգամավորը ազատ է իր գործունեության մեջ: Մենք հաճախ Սահմանադրությունը մեկնաբանում ենք ըստ մեր նախասիրությունների, բայց դա այդպես չէ: Մենք Սահմանադրությունը չենք խախտել, ուղղակի սա քաղաքական դիրքորոշում է: Մենք գտնում ենք, որ սա ուղղակի մանիպուլյացիա է: Իրենք պետք է հասկանային, որ հնարավոր չէ, որ իշխող քաղաքական ուժից 20 հոգի միանան իրենց նախաձեռնությանը եւ կառավարության հրաժարականի ուղերձով հանդես գային»,-ասել է նա:
Աղազարյանը նկատել է, որ այդ ուղերձ կոչվածն այնքան քննարկվեց, որ այսպես, թե այնպես, հասավ վարչապետին. «Իրենց նպատակն այն էր, որ երբ խորհրդի նիստում չընդունվեց, հունիսի 12-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ դա եւս որպես մեկ շտրիխ օգտագործեին մեր ընդդիմադիր գործընկերները, որ ասեն՝ տեսեք, ժողովուրդ ջան, անգամ անմեղ բաները չեն ընդունում, ուրեմն մի քիչ շատ եկեք ԱԺ-ի մոտ, որ մեր գրոհը Ազգային ժողովի վրա պսակվի հաջողությամբ: Այս ամենը շատ թափանցիկ ու հասկանալի է բոլորի համար»,- ընդգծլ է ՔՊ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ՔՊ-ն դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը և հայտարարել, որ ամսի 17-ին ևս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին: Հունիսի 17-ին ՔՊՊ-ն չի մասնակցել նիստին, քվորում չի ապահովվել եւ նիստը չի կայացել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...
Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ըն...
«Մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք»․ Նիկոլ Փաշինյան
Հայերը բնավորություն ունեն՝ ամեն ինչ սրբացնում են։ «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նման հայտարարություն...