ԱՄՆ-ն կթողարկի մեկ դոլարանոց մետաղադրամ՝ Թրամփի պատկերով
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քննարկում է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով նոր կոլեկցիոն 1 դոլարանոց մետաղադրամներ թողարկելու հնարավորությունը: Fox Business հեռուստաալիքի տվյալներով՝ այդ քայլը նախատեսված է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի տոնակատարության շրջանակում:
Ըստ նախագծի՝ մետաղադրամին, ամենայն հավանականանությամբ կպատկերվի Դոնալդ Թրամփը՝ բարձրացված բռունցքով՝ ամերիկյան դրոշի հետնապատկերին: Այդ պատկերը հղում է 2024 թվականին նրա դեմ կատարված մահափորձից հետո արված լուսանկարին: Ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ չնայած վերջնական դիզայնը դեռևս հաստատված չէ, նախարարությունն ունի օրինական լիազորություններ նման առիթների համար կոլեկցիոն հուշադրամներ թողարկելու համար:
Մեկնաբանելով լուրը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է. «Օ՜, ես վստահ չեմ, թե նա [Թրամփը] տեսե՞լ է դա, բայց վստահ եմ, որ դա նրա սրտով կլինի»:
Հուշադրամների թողարկումը Միացյալ Նահանգներում վաղեմի ավանդույթ է: Պատմության մեջ ամենատարածված մետաղադրամը Ազատության արձանի պատկերով 1986 թվականին թողարկված մետաղադրամն էր, որը վաճառվել է գրեթե 15,5 միլիոն նմուշօրինակով: Հաջողություն են ունեցել նաև Ջորջ Վաշինգտոնի 250-ամյակին, 1984 թվականի Լոս Անջելեսում անցկացված ամառային օլիմպիական խաղերին և ԱՄՆ Սահմանադրության 200-ամյակին նվիրված հուշադրամների թողարկումները:

Նմանատիպ հոդվածներ
Ականները ժամանակին տեղադրել են ադրբեջանցիները. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում իրենց երեք զ...
Ցուցարարները ծրագրել են աշխատանքային ժամի ավարտից հետո հյուր գնալ վարչապետին
Ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ կառավարության մոտից: Նրանք շարունակում են իրենց խնդիրների մասին բարձրաձայնել՝ պատաս...
Չե՞ք վախենում․ ինչ են խոսել Վարդան Ոսկանյանն ու ադրբեջանցիները Թեհրանի հյուրանոցներից մեկի վերելակում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թեհրանի հյուրանոցներից մեկում վերելակով իջնում եմ նախ...
Իրավիճակը գտնվում է լուրջ ուշադրության ներքո․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Տելեգրամում տարածվող դպրոցներին վերաբերող կեղծ լուրերին՝ հայտարարելով, թե դ...