Իրավիճակը գտնվում է լուրջ ուշադրության ներքո․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Տելեգրամում տարածվող դպրոցներին վերաբերող կեղծ լուրերին՝ հայտարարելով, թե դպրոցներում դասապրոցեսն այսօր նորմալ ընթանում է, և ծնողները խուճապի որևէ առիթ չունեն։
«Դպրոցներում ուսումնական պրոցեսը կազմակերպվում է բնականոն, տելեգրամյան ալիքներում կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, իրավիճակը գտնվում է լուրջ ուշադրության ներքո, այս պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում»,- նշել է նա։
Անդրեասյանի խոսքով՝ դպրոցներից տարհանման որևէ կարիք չկա։
«Դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ես կարծում եմ՝ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին․ ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին»,- նշել է նախարարը։
Ըստ նրա՝ տարածվող լուսանկարները նույնությամբ կրկնում են մի քանի ամիս առաջ այլ երկրի դպրոցների մասին նմանատիպ տեղեկատվությունը։
«Երբ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, այն մեզնից հեռու իրականություն չէ»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...
Ոսկեպարցու խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը, տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։ Այս մասին ֆ...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...