Հայկ Սարգսյանին «գծերից քցել» են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան հակամարտության ընթացքում մի ուշագրավ դրվագ «բացահայտվեց», որը երկու օր է՝ ծածուկ քննարկում են ՔՊ-ականները:
Հայկ Սարգսյանը նախօրեին իր ճեպազրույցի ընթացքում հրապարակավ թիմին մեղադրեց իր հասցեին կեղծիք տարածելու մեջ, ասաց, որ համագումարից առաջ լրատվամիջոցներում հայտնված անանուն նամակի առթիվ կուսակցության տարածած հայտարարության մեջ առկա մի պնդում չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ վարչությունում վարույթ հարուցելու եւ խիստ նկատողություն տալու վերաբերյալ արված հայտարարության մեջ ասված էր. «Հայկ Սարգսյանը նույնպես դիմում է ներկայացրել՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար, սակայն նա չի կարողացել ներկայանալ՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով»։ Սարգսյանն ասաց, որ ինքը որեւէ առաջարկ չի ստացել կուսակիցներից՝ իր դիմումի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու համար։
«Ես խնդրել եմ մեր կուսակցությանը՝ խմբագրել այդ հատվածը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայկ Սարգսյանը դիմել է, բայց չի ցանկանում մասնակցել դիմումի քննարկմանը։
Սակայն նշենք, որ երեկվա դրությամբ ՔՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարությունը չէր խմբագրվել։
Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանի այս հայտարարությունը թիմում վատ են ընդունել եւ անհետեւանք չեն թողնելու»,- գրում է թերթը։։
Նմանատիպ հոդվածներ
«Կոռուպցիայի առաջնային աղբյուրն արդեն ՔՊ-ն է»․Դանիել Իոաննիսյան
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը, արդեն, ՔՊ-...
Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել, կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի Պն
Գիշերը Ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա: Այս մասին հաղորդվել է Ու...
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանա...
Միակ երկիրն է, որը ձգտում է իր անվտանգությունն ապահովել ագրեսիայի և օտար հողերի զավթման միջոցով․ Էրդողան
Օրենքն անտեսող Իսրայել պետությունն այսօր վտանգ է ներկայացնում ոչ միայն Պաղեստինի և Լիբանանի, այլև ողջ մարդկության համար:...