Գերմանիայի կանցլերն ու Հունգարիայի վարչապետը վիճել են ԵՄ գագաթնաժողովում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ Կոպենհագենում կայացած Եվրամիության գագաթնաժողովում քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրավիճակին ծանոթ աղբյուրների խոսքով՝ «բախումը» տեղի է ունեցել այն քննարկումների ժամանակ, թե ինչպես կարող է ԵՄ-ն ապահովել իր պաշտպանությունը և աջակցել Ուկրաինային։
«Ֆրիդրիխ Մերցը չորեքշաբթի օրը Կոպենհագենում ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ քննադատաբար է մոտեցել Վիկտոր Օրբանին՝ մեղադրելով Հունգարիայի վարչապետին դաշինքի անվտանգության վերաբերյալ քննարկումները խափանելու մեջ», - ասվում է տեքստում։
Հեղինակների կարծիքով, վեճը Եվրամիությունում Օրբանի նկատմամբ դժգոհության ևս մեկ նշան է: Ինչպես նշում է Bloomberg-ը, Հունգարիայի վարչապետը բազմիցս օգտագործել է իր վետոն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու համար և դեմ է Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը:
ԵՄ գագաթնաժողովին մեկնելու նախօրեին Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Կոպենհագենում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ իրեն «վանդակային կռիվ» է սպասվում, քանի որ այլ երկրներ պարբերաբար ճնշում են գործադրում Բուդապեշտի վրա՝ Ուկրաինայի հարցի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու ես ստում, իջի՛ր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Պարո՛ն Օհանյան, ես համոզմունք ունեմ, որ Դուք չեք տիրապետում ձեր խմբակցությանը, ձեր խմբակցության կին պատգամավորը դուրս գա...
Նախազգուշացրել էի, որ դժոխք կլինի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պահանջում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից ազատ արձակել գեր...
Ուշագրավ. ինչու ազատ արձակվեց Պատրոն Դավոն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի...
ՈՒՂԻՂ. Ճեպազրույց պարետատան նիստից հետո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը պարետատան նիստից հետո.