Եթե կառավարությունն իր ծրագիրը չի կատարում պետք է անպայման հրաժարակա՞ն տա․ ՔՊ պատգամավոր
Աշխարհում չկա մի կառավարություն, որ իր ծրագիրը 100 տոկոսով կատարի, հետեւաբար, հարց է առաջանում, եթե կառավարությունն իր ծրագիրը չի կատարում պետք է անպայման հրաժարական տա՞, թե՞ սպասի ժողովրդի դատին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Մենք Արցախի մեր քույրերին ու եղբայրներին տեր ենք եղել: Մեր ուժը չի պատել, մեր խելքը չի պատել, մեր հնարավորությունները չի պատել, կգան հերթական կամ արտահերթ ընտրությունները, մեզ կհեռացնեք, էդ խնդիրները դուք կլուծեք: Արցախ կվերադառնաք, հետո գորցե Կարսի հարցը լուծեք եւ այլն:
Կառավարության ծրագիրը չկատարելը պետք է լինի իշխող ուժի խնդիրը: Եթե էս վարչապետի իր թիմով չի կարողանում կատարել իր հաստատած ծրագիրը, ինքը պետք է իր մեջ փոփոխություն կատարի»,-ասաց նա:
Աղազարյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հերթական ընտրություններին. «Երբ գալիս է ընտրությունների պահը, դու որպես քաղաքական ուժ պետք է ներկայանաս, որովհետեւ եթե ժողովուրդը քեզ տվեց այլ գնահատական եւ նոր ուժ բերեց իշխանության, պետք է այդ հարաբերություններում պարզ լինի, թե ուր է գնում կառավարությունն ու պետությունը: Մենք չենք վախենում ընտրություններում պարտությունից»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...