Սա շատ լավ նորություն է. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Այսօր՝ հունիսի 25-ին, պետք է պաշտոնապես սկսվեն Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության բանակցությունները: Դրա կապակցությամբ ուկրաինացիներին արդեն շնորհավորել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Շնորհավորում ենք Մոլդովային և Ուկրաինային անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ։ Սա շատ լավ նորություն է Ուկրաինայի, Մոլդովայի և ամբողջ Եվրոպական միության ժողովրդի համար։ Առջևում ճանապարհը դժվար կլինի, բայց լի հնարավորություններով։ Մաղթում ենք բանակցությունների հաջող սկիզբ», - նշել է նա։
Նշենք, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը նախատեսված է այսօր Լյուքսեմբուրգում:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ բանակցությունների ավարտին Ուկրաինան ընդամենը երեք քայլով հեռու կլինի ԵՄ լիիրավ անդամակցությունից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկ է արել
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստա...
Պաղեստինի ԱԳՆ-ն անդրադարձել է իրենց պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն...
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին:Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության...