Գուլպաները Հայաստանի զինված ուժերին չեն պատկանում. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերտառությամբ հրապարակումը և հրապարակման մեջ առկա լուսանկարը:
«Նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, այդպիսի գուլպաներ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են:
Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը՝ ուսումնասիրության և հետագա ընթացքը որոշելու նպատակով»,-գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Նմանատիպ հոդվածներ
Պարզաբանում. ինչո՞ւ էր մետրոյի գնացքն այսօր թունելում մի քանի րոպե կանգ առել
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող այն տեղեկության մասի...
Վրաստանը ՀՀ-ին է հանձնել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող 2 անձանց
Վրաստանի իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվողներ Ա. Կարադավիդովին և Ա. Բլբուլյանին քրեակա...
Մի շարք վարույթներ` «Ֆետա» բառը ներառող անվանումներով ապրանքների իրացման փաստի առթիվ. ՄՊՀ
ՄՊՀ-ն «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով ապրանքների իրացման փաստի առթիվ հարուցել է մի շարք վարույթներ: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վահագն Ալեքսանյանը ելույթի ժամանակ ծիծաղը չէր կարողանում զսպել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեց, որ ընդդիմությունը չէր կարողանում Իշխան Սաղաթելյանի...