Մի շարք վարույթներ` «Ֆետա» բառը ներառող անվանումներով ապրանքների իրացման փաստի առթիվ. ՄՊՀ
ՄՊՀ-ն «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով ապրանքների իրացման փաստի առթիվ հարուցել է մի շարք վարույթներ: Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ թվով 7 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցել է վարույթներ:
Վարույթների հարուցման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ արձանագրված ապրանքներն առերևույթ չեն հանդիսանում Հունաստանի արտադրանք։
Մասնավորապես, Եվրոպական միության աշխարհագրական նշումների գրանցման գործակալության կայքի համաձայն․ ««Ֆետա»-ն սեղանի սպիտակ պանիր է, որն արտադրվում է ավանդական եղանանակների պահպանմամբ, պահվում է աղաջրում, պատրաստվում է բացառապես ոչխարի կաթից կամ ոչխարի և այծի կաթի խառնուրդից, ընդ որում՝ այծի կաթի չափաբաժինը չպետք է գերազանցի կաթի նետտո քաշի 30 տոկոսը։ Բացի այդ, ֆետան պետք է արտադրվի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում, որը ներառում է Մակեդոնիան, Թեսալիան, Թրակիան, Հունաստանի մայրցամաքային կենտրոնական հատվածները, Պելոպոնեսը, Լեսվոսի պրեֆեկտուրան, ընդ որում՝ կաթը, որն օգտագործում են ֆետայի պատրաստման համար, ստացվում է վերոնշյալ տարածքներում ավանդաբար բնակեցված ոչխարների և այծերի հատուկ ցեղատեսակներից, որոնք ամբողջովին հարմարված են նշված տարածքներում և սնվում են բացառապես այդ տարածքների բուսականությամբ»։ Իսկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչական կոմի...
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։Ե...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...