Դպրոցականները թռել են երկրորդ հարկից, նրանցից մեկը հիվանդանոցում է․ նոր մանրամասներ

Սեպտեմբերի 29-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը 13։00-14։00 ժամանակահատվածում՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ,  ուսուցիչներից մեկը (ում ինքնությունը այս պահին չենք հրապարակում) զայրանում է երեխաների վրա, ասելով՝ թողեք գնացեք, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է գալիս դասարանից, ինչից հետո երեխաները, տեսնելով, որ ուսուցիչը նման վերաբերմունք է ցուցաբերում, դուրս են գալիս դասարանից, ապա փորձում կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը չի թույլ տալիս՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։ Դրանից հետո, մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել։


Auroranews-ը կապ է հաստատել 117 հիմնական դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ սկզբնաղբյուրում հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:


«5-6 երեխա է դասից փախել: Տուժած անչափահասը դպրոցից իր ոտքով է տուն գնացել, հետո նոր երեկոյան տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ներկա պահին դեռ բժիշկիների հսկողության տակ է, սակայն առաջիկա օրերին դուրս կգրվի: Ծնողների հետ հանդիպում է եղել, դասից փախած երեխաներին տրվել է խիստ նկատողություն»,- ասաց 117 հիմնական դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանը:

Քաղաքականություն