Սարատովի մարզում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել. կան վիրավորներ
ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի և «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
«Nissan» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուսը ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։
Պատահարը տեղի ունեցել ս/թ․ հունվարի 27-ին։ Վթարի մանրամասները ճշտվում են։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բուժհաստատության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...