ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրլող թռչունները՝ ապօրինի ձկնորսության զոհ

«Սրա դեմն առնելու համար եմ տարիներ շարունակ ահազանգում ու բարձրաձայնում։ Բոլորը խոսքի մարդ են, բայց գործի՞, ցավոք դեռ մենակ եմ էս հատվածում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել եւ լուսանկարներ է հրապարակել օգտատեր Տիգրան Մաթեւոսյանը: 

Հրապարակմանն արձագանքել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը՝ տարածելով հաղորդագրություն. «Այսօր, վաղ առավոտյան Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատեր՝ Տիգրան Մաթեւոսյանի գրառման հետքերով այցելել են ՀՀ Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։ Ցանցում առկա 3 մանրաձուկը եւ կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։ Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում այլ ձկնորսական ցանցեր չեն հայտնաբերել։

Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերմանն ուղղված հետեւողական պայքարը շարունակվում է»։

Նշենք նաեւ, որ ձկնորսական ցանցում էր հայտնվել ջրահովվիկ տեսակի թռչունը եւ հավանաբար խեղդվել: 

 

Քաղաքականություն