Քաղաքականություն

Կկենտրոնանք Ուկրաինային ցուցաբերվող աջակցության մեծացման վրա. Կոշտա

Կկենտրոնանք Ուկրաինային ցուցաբերվող աջակցության մեծացման վրա. Կոշտա

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները այսօր կհավաքվեն Կոպենհագենում՝ Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական նիստին, որը նվիրված կլինի ԵՄ-ի պաշտպանության ամրապնդման հարցերին և Ուկրաինային ցուցաբերվող օգնության մեծացմանը։   


«Մենք կկենտրոնանանք երկու ուղղության վրա՝ Եվրոպայի ընդհանուր պաշտպանական պատրաստվածության ամրապնդման և Ուկրաինային ցուցաբերվող աջակցության մեծացման վրա», - ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան։


Նաև հաղորդվում է, որ Եվրոպայի պաշտպանության ամրապնդման ուղիների քննարկումն անցկացվելու է այդ թվում կապված վերջերս անօդաչուների կողմից ԵՄ-ի մի շարք երկրների օդային տարածության խախտումների հետ, որոնց համար պատասխանատվությունը Բրյուսելը դնում է Ռուսաստանի վրա։ Եվրոպական խորհուրդը համարում է, որ այդ միջադեպերը վկայում են այն մասին, որ ԵՄ-ն պետք է  արագացնի և ակտիվացնի ջանքերը՝ կառուցելու համար այնպիսի Եվրոպա, որը կարող է արդյունավետ և ինքնուրույն արձագանքել ընդհանուր սպառնալիքներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250