Սաակաշվիլին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը 2019-ին ՀՆԱ աճով առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից։
Սաակաշվիլին մասնավորապես ասել է.«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջին անգամ է առաջ է անցել Վրաստանից։ Նման բան երբեք տեղի չի ունեցել և՛ իմ պաշտոնավարման, և՛ նույնիսկ Շևարդնաձեի պաշտոնավարման ժամանակ: Նման բան տեղի չի ունեցել ՀՀ մեծ տիրակալից' Տիգրան Մեծից հետո։ Աշխարհագրության, ռեսուրսների առումով որևէ հիմք չկա, որ հայաստանցին ավելի շատ ստանա, քան վրաստանցին։ Սակայն նախկինում նման հնարք կիրառեց Բիձինա Իվանիշվիլին, փոխանցում է tert.am-ը
Եկեք խոսենք Շևարդնաձեի նախագահության ավարտի ցուցանիշների մասին։ Վրաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր 1000 դոլար, սակայն այդ ցուցանիշն իմ կառավարման տարիներին քառապատկվեց՝ հասնելով 4000-ի: Եթե 2012-ին Վրաստանում իշխանությունը չփոխվեր, ապա Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարդակի երկիր։ Եվ մեր ընտանիքները ստիպված չէին լինի լքել երկիրը և գնալ աշխատանք փնտրելու։ Ինձնից հետո Վրաստանի ՀՆԱ-ն չի փոխվել ու հնարավոր է, որ ավելի աղքատ է երկիրը, քան իմ կառավարման տարիներին»։
Այնուհետև Սաակաշվիլին խոսել է Բիձինա Իվանիշվիլիի ու նրա քաղաքական թիմի մասին։ Նա նշել է,որ այժմ, երբ հարցնում են, թե Վրաստանն ինչ պետություն է, ասում են՝ Վրաստանը պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր, և պետք է համեմատել, թե ի՞նչ անուն ուներ երկիրը 2012 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Ռոուհանին աններելի սխալ է համարել ուկրաինական ինքնաթիռի խոցումը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է իրանական զինված ուժերի կող...