Պեսկովը՝ ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծելու մասին
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առճակատման մեխանիզմների կարիք դժվար թե լինի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծելու գաղափարը։
«Պետք է հասկանալ նման նախաձեռնության մանրամասները՝ դա ո՞ր երկրների դաշինքն է։ ՆԱՏՕ-ն, այնուամենայնիվ, ունի բացարձակապես վառ արտահայտված և համակարգային առճակատման ուղղվածություն», - ասել Է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է նախ Խորհրդային Միությանը, այնուհետև Ռուսաստանի Դաշնությանը զսպելու համար, և առ այսօր շարունակում է անել դա:
«Արդյոք մեզ պե՞տք են Մերձավոր Արևելքում առճակատման մեխանիզմներ։ Դժվար թե, բայց նախքան ինչ-որ բան եզրակացնելը պետք է հասկանալ պարոն Նեթանյահուի՝ նման դատողությունների նրբությունները», - հավելել Է Պեսկովը։
Նշենք, որ Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում անհրաժեշտ է ստեղծել ՆԱՏՕ-ի նման դաշինք՝ ուղղված Իրանից եկող սպառնալիքի դեմ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից տարածած հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունն...
Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում. պարզաբանում ԱԳՆ-ից
Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձ...
«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Հուլիսին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի անդամները այցելել են Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այդ...
Մենք ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան...