Գերի ենք ընկել, չենք կարողանում վերադառնալ Հայաստան. ԱՄՆ-ում գտնվող հայերը պատրաստ են վճարել տոմսի գումարը. ԼՈՒՐԵՐ
ԱՄՆ-ում գտնվող մեծ թվով ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «ԹիՍիՕ» ՍՊԸ տնօրեն Գեղամ Քսաջիկյանը, ով այս պահին ևս գտնվում է Լոս Անջելեսում: «Ես և բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ավելի քան մեկ ամիս է չենք կարողանում տուն գալ: Դիմել եմ թե՛ ՀՀ ԱԳՆ-ին, թե՛ Լոս Անջելեսում գտնվող ՀՀ հյուպատոսարանին, բայց՝ ապարդյուն: Խայտառակ պատասխաններ են տալիս. ասում են՝ մեղքը ձերն է, որ վերջին թռիչքով չեք մեկնել Հայաստան, բայց դա ոչ թե իրենց կողմից կազմակերպված հատուկ թռիչք է եղել, որը տեղափոխել է ՀՀ քաղաքացիներին, այլ՝ հերթական թռիչք: Դեսպանատան աշխատակիցն էլ իր հերթին է հեռախոսազանգերիս արհամարհանքով պատասխաանում ու կոպտում: Ասում են՝ իբր փորձում են ամեն բան անել, բայց երբ հարցնում ես կոնկրետ ինչ՝ պատասխան չկա: Մենք պատրաստ ենք վճարել տոմսի գումարը, այնպես չէ, որ իրենց հաշվին ենք ուզում մեկնել»,- իր դժգոհությունը հայտնեց մեր հայրենակիցը՝ ընգծելով, որ ակնհայտ է՝ խնդրին լուծում տալու համար ոչ մի քայլ չի արվում: Տեղեկանալու համար, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ ԱԳՆ-ն մեր հայրենակիցների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ՝ լրատվամիջոցը կապ է հաստատել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ.
«Առաջիկայում ԱՄՆ-ից Հայաստան թռիչք լինելու դեպքում մեր հայրենակիցները կարող են տեղափոխվել, բայց այս պահի դրությամբ նման տեղեկություն չունենք: Մեր դեսպանությունը և Լոս Անջելեսում Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ են այս երկու դիվանագիտական ներկայացուցչություններում գրանցված մեր հայրենակիցների հետ և փորձում են հնարավորության սահմաններում արձագանքել նրանց կողմից բարձրաձայնվող հարցերին»,- ասաց նա: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ մի քանի օր առաջվա տվյալներում Լոս Անջելեսի ու Վաշինգտոնի մեր ներկայացուցչություններում գրանցված ՀՀ քաղաքացիների թիվը հասնում է մոտ 200-ի:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին դաշնային օրենքը: Համապ...