Ջալալ Հարությունյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ. բողոքը մերժվել է
ՀՀ Վճռաբեկ դատարանը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է։
Ըստ Դատալեքսի՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 26–ի որոշման համաձայն նա առաջիկայում կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։
Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը, ըստ տուժողների, ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։
Սակայն հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Արդյունքում, վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել էր Վճռաբեկ դատարան, եւ դատարանը այն վարույթ չընդունեց։
Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Իրավապահները պնդում են, որ հենց նրա գործողությունների հետևանքով Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել է հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել, քանի որ դրանք սպառնալիք են Հայաստանի ան...
Դա նույնն է, թե համաշխարհային ապոկալիպսիսի մասին մտածենք. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կիսելյովին տված հարցազրույցում «ապոկալիպսիս» է անվանել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև թեժ պատերա...
ԱՄՆ-ն Իրանին է ներկայացրել 15 կետից բաղկացած առաջարկ
ԱՄՆ ներկայացուցիչներն ու միջնորդները քննարկում են մարտի 26-ին Իրանի հետ բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը։ Ax...
Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին
Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկա...