Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել, քանի որ դրանք սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը, պետականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել, քանզի իրենց իսկ գոյությամբ դրանք սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը, պետականությանը։
Պետության ներսում պետություն չի կարող լինել, Հայաստանում չկա ու չի կարող լինել վտարանդի և ոչ մի կառավարություն։
Լեռնային Ղարաբաղում հեղաշրջում իրականացնելուց և դրա արդյունքում Ղարաբաղը հայաթափելուց հետո նույն արկածախնդիրները փորձում են վտարանդի կառավարություն ներկայանալ Հայաստանում, ինչը ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ ու քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Ավելի վաղ էլ օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական Le Figaro-ին և հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել էր․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է․ Զախարովա
Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ, քանի որ Վաշինգտոնն ու Բրյու...
Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթն անօրինական է․ Շահրամանյանի հարցազրույցը՝ Le Figaro-ին
Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le...
ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումներին․ Մեթյու Միլլեր
Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստ...