Զախարովան արձագանքել է բրիտանացի նախարարի՝ Պուտինին ուղղված կոչին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի՝ Ուկրաինայի հակամարտության ավարտի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձը Լոնդոնի համար ինքնամեղադրանք էր: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սրանք ինքնամեղադրանք են։ Ինչպես մեզ մոտ են ասում են՝ գողի գլխին նույնիսկ գլխարկը կայրվի», - նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Լոնդոնը «բառացիորեն խոստովանել է իր գործողությունները» Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։
Ավելի վաղ Հիլին դիմել է Պուտինին Լիվերպուլում կայացած Լեյբորիստական կուսակցության համաժողովում։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդը «չի հաղթի», ուստի Մոսկվան պետք է անցնի խաղաղության բանակցությունների։
Նախարարը հավելել է, որ այս տարի Լոնդոնը Կիևին տրամադրել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենամեծ ռազմական աջակցությունը։
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը այս կապակցությամբ նշել է, որ Հիլին գործել է իր պաշտոնական լիազորություններից դուրս՝ դիմելով Ռուսաստանի նախագահին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ի հետ քննարկվել է Հայաստանում արտադրված կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը
Մոսկվայում դեկտեմբերի 5-ին հանդիպել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անաս...
«Հայաստան» խմբակցության հայտարարությունը
Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավո...
Բարձրաստիճան պաշտոնյաները դպրոցի շենք և տարածք են սեփականաշնորհել, ապա օտարել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությու...
Դնեպրի քաղաքապետը Զելենսկիի խորհրդականին անվանել է «խոսող հետույք»
Ուկրաինայի Դնեպր քաղաքի քաղաքապետ Բորիս Ֆիլատովն իր թելեգրամյան ալիքում Կիեւի տեղեկատվական քաղաքականությունը անվանել է «...