Որևէ փոքրիկ խմբակի մտքով չպետք է անցնի նոր hարձակում գործել Եկեղեցու դեմ․ Սամվել Կարապետյան
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձը.
«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, «Մեր ձևով» շարժման կազմում գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը։ Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ են դրված այդ խմբի առաջ։
Նախ, պետք է անել հնարավորը պետություն-եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա և հաջողության հույս ունենալ։ Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը, վստահ եմ, որ սա արագ լուծելի հարց է, ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը։
Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժոմը ևս անելիք ունի։ Բազմաթիվ խնդիրներ, որ կան մեր հասարակության մեջ ու սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի թե բարոյական կերպարը, թե առողջությունը, առաջացել են իրական հոգևոր սննդի պակասից։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում և չի էլ կարող բերել։
Վերջապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի ո՞ր մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով։ Բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։
Անելու ենք՝ մեր ձևով»։
Նմանատիպ հոդվածներ
«Վերջապես խոսվեց, որ «Իսկանդերների» հետ կապված կային կիրառման սահմանափակումներ». Իոաննիսյան
«Ուրախ եմ, որ վերջապես (ԱԺ քննիչ հանձնաժողովում) խոսվեց այն մասին, որ «Իսկանդերների» հետ կապված կային կիրառման սահմանափա...
Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ»...
ԵՄ–ում առաջարկել են մասամբ վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները
Սուրբ Ծննդից ոչ շատ առաջ Գերմանիան պատրաստել և ԵՄ մյուս երկրներին է ներկայացրել երկու փաստաթուղթ, որոնք առաջարկում են Սի...
Քանի ականապատման քարտեզ է տրամադրվել Ադրբեջանին․ Փաստինֆո
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից հնչող ականապատման քարտտեզների տրամադրման պահանջին։ Ի պա...