ԵՄ–ում առաջարկել են մասամբ վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները
Սուրբ Ծննդից ոչ շատ առաջ Գերմանիան պատրաստել և ԵՄ մյուս երկրներին է ներկայացրել երկու փաստաթուղթ, որոնք առաջարկում են Սիրիայի դեմ պատժամիջոցների մասնակի վերացում։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրա խոսքով, փաստաթղթերը մանրամասնում են պատժամիջոցների մեղմացման մեխանիզմը՝ սոցիալական հարցերում սիրիական նոր իշխանությունների դրական քայլերի դիմաց՝ ներառյալ փոքրամասնությունների պաշտպանությունը, զենքի չտարածումը և կանանց իրավունքների հարգումը։ Նախատեսվում է նաև վերացնել օդային տրանսպորտի և մասնավոր ակտիվների տեղաշարժի սահմանափակումները։
«ԵՄ-ն կարող է ժամանակավորապես մեղմել պատժամիջոցները, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք արագ խստացվեն»,– ասել է գերմանացի պաշտոնյան: Զրուցակիցը խոստովանել է, որ պատժամիջոցային ռեժիմի թուլացման հարցում համայնքի երկրների միջև առայժմ կոնսենսուս չկա։
Գերմանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է թերթին մեկնաբանություն տալ:
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Կարող ենք ապրել նաև առանց խաղաղության պայմանագրի. Ալիև
Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին՝ նույնպես։ Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի։ Ա...
Իլհամ Ալիևը կրկին սպառնո՞ւմ է Հայաստանին
Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում և Հայաստանը մեզ չպետք է խանգարի: Այս մասին լրագրող...