Քանի ականապատման քարտեզ է տրամադրվել Ադրբեջանին․ Փաստինֆո
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից հնչող ականապատման քարտտեզների տրամադրման պահանջին։
Ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման ԱԳՆ-ից հայտնել են, որ կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։
«Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ:
Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ: Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։
Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայե...
Փառք Տիրոջը. Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին
Փառք Տիրոջը, որը բարին է, թող կատարվի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան...
Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի սահմանների բացումը, կփոխի իրավիճակը․ Ուրսուլա
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրան...
Կեցցե՛ քաղաքական առուծախը, որը նոր երևույթ չէ. Բաղդասարյան
Եվ ուրեմն կեցցե՛ քաղաքական առուծախը, որը նոր երևույթ չէ. հարցն այն է՝ ծախողի՞, թե՞ ծախվողի դերում ես: Այս մասին ֆեյսբուք...