Հունգարիան կոչ է արել Ուկրաինային հրաժարվել իր տարածքներից
Հունգարիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Լևենտե Մագյարը առաջարկել է Ուկրաինային հրաժարվել իր տարածքի մեկ հինգերորդ մասից՝ հակամարտության խաղաղ կարգավորման դիմաց։ Նրա խոսքերը մեջբերել է Telex պորտալը։
«Ես չեմ ուզում Ուկրաինային ասել, թե ինչ անի. ես պարզապես ասում եմ, որ մեր փորձի հիման վրա խաղաղությունը երբեմն կարող է ցավոտ լինել», - ասել է նա։
Մագյարը համեմատել է Ուկրաինայի իրավիճակը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի Հունգարիայի հետ, երբ Բուդապեշտն ուներ երկու տարբերակ. «կամ զենք վերցնել, կամ համաձայնվել խաղաղության պայմաններին, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել երկրի տարածքի երկու երրորդը»։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը նշել է, որ իր երկրի իշխանություններն այդ ժամանակ միակ ճիշտ, թեև դժվար, որոշումն են կայացրել՝ պահպանել Հունգարիայի տարածքի առնվազն մեկ երրորդը, և նա կարծում է, որ հենց դա պետք է անի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Սիմոնյանին՝ Ուկրաինայից մեղադրանքներ առաջադրելու մասին
Ուկրաինայի անվտանգության ծառայույունը (ՈՒԱԾ-ն) հայտարարել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ուկրաինացիներին ցե...
Ուժային մարմինների ներկայացուցիչները մտել են Armat media–ի խմբագրություն
News.am-ի տեղեկություններով ուժային մարմինների ներկայացուցիչները մտել են Armat media–ի խմբագրություն։«Այն, ինչ կատարվում...
Դատարանը Գառնիկ Իսագուլյանին պարտավորեցրել է հերքել Մակունցի մասին ասածը և փոխհատուցել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պե...
Ինչպեիսինն է տարածաշրջանի ապագան․ Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ իրանական լրատվականին
ԱԳՆ-ն հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը: Այն ամբողջությամբ նե...